Բելգիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կգլխավորի Պորտուգալիայի հավաքականը։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը բանավոր համաձայնության է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, իսկ պաշտոնական գրանցումը կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին։
Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ֆերնանդու Սանտուշին, ով 2014-ից 2022 թվականներին գլխավորել է ազգային հավաքականն ավելի քան ութ տարի։
49-ամյա Մարտինեսն աշխատել էր Բելգիայի հավաքականում 2016-ից 2022 թվականներին։ Մարտինեսի համար միջազգային մակարդակով ամենաբարձր նվաճումը Ռուսաստանում կայացած 2018 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալներն են։