Armlur.am-ը արձանագրել է, թե ինչպես է այրվել «Հայրենիք» կոսակցության անդամ Խաչիկ Գալստյանի ավտոմեքենան:
SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանաչված քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանը DODGE մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայով ընթանալիս է եղել, երբ նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Խ. Գալստյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը:
Միչնչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել է Խ. Գալստյանը՝ քաղաքացիների օգնությամբ:
Ք․Մ․