Այսօր առաջին նախագահի ծննդյան օրն է․ նա դարձավ 78 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1945թ. այս օրը՝ հունվարի 9-ին , Սիրիայի Հալեպ քաղաքում ծնվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998թթ.) Լևոն Տեր-Պետրոսյանը:

1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, ավարտել միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։




Լրահոս