ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ:
Ռազմական դրության ժամանակ համացանցի հասանելիությունը մասամբ կարող է սահմանափակվել: Արդադարադատության նախարարությունը նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ եթե հանրապետության տարածքում նորից հանկարծ ռազմական դրություն հայտարարվի, ապա պատկան մարմինները կարող են մի շարք արգելքներ սահմանել, ինչից նաև լարտվամիջոցները կարող են տուժել:
Մեդիափորձագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ նման կերպ կառավարությունը փորձում է լեգիտիմացնել այս ոլորտի հետ կապված 2020-2022-ի թույլ տված սխալները: Պարզաբանում է՝ պատկան մարմիները գուցե ցանկանում են իրավական դաշտ ստեղծել, որ մարդիկ չկարողանան հարցեր տալ, թե ինչ հիմքով է արգելափակվել այս կամ այն կայքէջը:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծը, որ արդեն հասանելի է e-draft էելեկտրոնային հարթակում, Պապյանի կարծիքով՝ համապարփակ քննարկումների փուլ չի անցել, այդ իսկ պատճառով հարցումներ էին ուղարկել ԱԱԾ-ին ու բջջային օպերատորներին:
«Բջջային օպերատորները սոսկ պատասխանել էին, որ օրենքին համապատասխան՝ պարտավոր են համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Իսկ ԱԱԾ-ից 1-ին հարցմանն ի պատասխան պատասխանել էին, մոր կատարվել են են երկրի անվտանգությունից բխող գործողություններ, բայց 2-րդ անգամ առհասարակ չեն պատասխանել հարցմանը»,- նշում է փորձագետը:
Սևակ Վարդումյան