Այսօր Facebook-ը դարձավ 11 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 4-ին, Facebook սոցիալական ցանցի հիմնադրման օրն է: Հենց 2004 թվականի այս օրը Մարկ Ցուկերբերգի կողմից ստեղծվեց աշխարհում մեծ տարածում գտած սոցցանցը:

Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես այն նախատեսված եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Facebook-ից։

2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թ. հոկտեմբերի տվյալներով, Facebook-ն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Facebook-ի հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թ. ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար, որով այն զգալիորեն զիջում է ռուսական Одноклассники և ВК սոցիալական կայքերին։




Լրահոս