
Ադրբեջանը ոտնահարում է Արցախում հազարավոր երեխաների կրթության իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով Արցախում կասեցվել է նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը: Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։
Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հերթական խախտմանը: Միջազգային գործընկերներիցս ակնկալում եմ գործուն քայլեր: