
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իրավապահներին հրահանգել է ակտիվացնել պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտման դեմ, գրում են իրանական լրատվամիջոցները։
Մասնավորապես, Մոնթազերին ոստիկանությանը հրահանգել է վճռականորեն ճնշել հիջաբի հրապարակային հեռացումը։
Ըստ Իրանի օրենսդրության՝ նման խախտումների համար, բացի տուգանքներից, սպառնում է ազատազրկում՝ 10 օրից մինչև երկու ամիս։ Իսկ նրանց համար, ովքեր համոզում են հրաժարվել հիջաբից, նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում: