Ներքին գործերի նախարարությունը կունենա 50 հաստիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին հայտնի դարձան նորաստեղծ ներքին գործերի նախարարության ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների անունները։ Վարչապետի որոշմամբ նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահե Ղազարյանը, Դավիթ Համբարյանը,  Արփինե Սարգսյանը, Կամո Ցուցուլյանն էլ ու Արամ Հովհաննիսյանը կլինեն նախարարի տեղակալներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն հաստատված է նորաստեղծ նախարարության հաստիքացուցակը:  Ըստ այդմ, նախարարությունը կարող է ունենալ առավելագույնը 50 հաստիք, այսինքն աշխատող: Այդ հաստիքներից չորսը տեղակալներն են, որոնք արդեն նշանակվել են, չորսը ղեկավարի տեղակալի օգնականներն են,  երեքը կլինեն Վահե Ղազարյանի խորհրդականները,  իսկ երկուսն էլ նրա օգնականները:

Այսպիսով, կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Ներքին գործերի նախարարի լիազորություններն ստանձնելու օրվան հաջորդող երկրորդ շաբաթվա Կառավարության նիստի օրը Կառավարությունը լուծում է ներքին գործերի նախարարության կազմավորման համար անհրաժեշտ գումարի հատկացման հարցերը: Իսկ Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը կդադարեցվի արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս