Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։
Forbes-ը Հայաստանին ճանաչել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, որն արժե այցելել։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։
«Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ՝ Կովկասյան լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը, որոնցից մի քանիսը ճանաչել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
Երկիրը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով, ներառյալ՝ մի շարք անուշաբույր խոտաբույսեր և համեմունքներ: Եթե սննդի սիրահար եք, ապա ամեն ճաշի հետ բաց մի թողեք հայկական խաշը (հարուստ արգանակ), տոլմա (խաղողի տերևներով) և, իհարկե, տնական թթու վարունգը»,- ասվում է Հայաստանի նկարագրության մեջ։