
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստն այսօր չի կայանա: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունը մտադիր է չմասնակցել նիստին և բոյկոտել այն, սա նշանակում է՝ նիստը մեկ շաբաթով կհետաձգվի:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր խորհրդի նիստում պետք է որոշեր՝ անհարգելի բացակաների թույլատրելի շեմը հատած ընդդիմադիր պատգամավորնրի մասով դիմելո՞ւ է ՍԴ, թե՝ ոչ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ այդ պահի դրությամբ ՔՊ-ն դեռևս որոշում չունի ՍԴ դիմելու մասով. «Խմբակցության նիստ կլինի, որի ընթացքում էլ միասնական որոշում կկայացվի»,-մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Քրիստինա Մուշեղյան