
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքէջից։
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:
«Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հետաձգվել է մեկ շաբաթով: