Թուրքիան առաջարկում է մարդասիրական միջանցք բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային կոչ է արել մարդասիրական միջանցք բացել՝ ռազմագերիներին փոխանակելու համար։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներն են գրում։

Թուրքայի նախագահի առաջարկ-հորդորի մասին նաև Ուկրաիանայի օմբուդսմենը՝ Դմիտրի Լյուբինեցն է հայտարարել՝ «Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցումէ ակնարկելով նման միջանցքի գաղափարի մասին։

Նշենք, որ նախորդ շաբաթվա սկզբին հանդիպել էին Ուկրաինայի և Ռուսաստանի օմբուդսմեններ Դմիտրի Լյուբինեցն ու Տատյանա Մոսկալկովայան։ Հանդիպումը տեղի էր ունեցել Թուրքիայում, ինչի ժամանակ երկուստեք կարևորվել էր մարդասիրական միջանցք բացելու անհրաժեշտությունը։

Սևակ Վարդումյան




Լրահոս