15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ աշխատանքից կազատվի նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հերթապահության գծով:
Մինչ այս պահը հայտնի է դարձել հետևյալ պաշտոնյաների ազատման մասին.
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:
Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:
Հունվարի լույս 19-ի գիշերը ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ Պն-ում ազատումներ կլինեն: Հայտնել էինք, որ նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։