ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։
Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ ասված է․
«Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։ Մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»։