Երկիր. Քաղաքապետի փոփոխության մի քանի սցենար է քննարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի՝ ՀՀԿին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ այս պահին կուսակցությունում քաղաքապետի փոփոխության մի քանի սցենար է քննարկվում։ Ամենահավանականն այն է, որ Կարեն Կարապետյանի փոխարեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների մի քանի անուն է շրջանառվում, սակայն ամենահավանականը Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի նշանակումն է։ Թերթի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հերքել է մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման մասին լուրերը։ “”Ինչի՞, մեր ավագանուն ինչ է եղե՞լ, որ“”,- տարակուսել է նա։




Լրահոս