Մոսկվա-Թեհրան չարթերային թռիչք իրականացնող Boeing-727 ինքնաթիռը վթարային
վայրէջք է կատարել: Բանն այն է, որ վայրէջքի պահին չի բացվել ինքնաթիռի առաջնային
շասին և իրանցի օդաչու Խումանգ Շահբազը իսկական սխրանք է գործել. Նա կարողացավ
մինչև այդ քաղ. ավիացիայում անհայտ և բոլորի կողմից անհնարին որակված քայլ կատարել
և հանգիստ իջեցնել 113 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը հետևի անիվների հրա:























