ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները վերադարձնում են գնված բրինձը. անսովոր համ ու հոտ ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնորդները բողոքել են, պատկան մարմինն էլ ստուգել ու հաստատել է, որ հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը անսովոր համ ու հոտ ունի:

Արդյունքում՝ խանութներում հերթերի նոր առիթ կա: Վերադարձնում են արդեն իսկ գնված բրինձը: Բոլորի մոտ նույն խնդիրն է. բրինձը համի ու հոտի հետ կապված խնդիր ունի: Պատկան մարմինն արձագանքել է. ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի կետերից, իսկ նմուշը ուղարկվել է լաբորատոր հետազոտության․ արդյունքները դեռ պարզ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս