
Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին:
Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:
Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք
Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից: