ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի իշխանությունների հորինածն է, թե Արցախը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Հայաստանին կապող միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը, արդեն 40 օրից ավել է՝ փակ է:

Հումանիտար ճգնաժամն այնտեղ գնալով խորանում է:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը նշում է՝ թեև միջազգային հանրությունը հայտարարությունների միջոցով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, սակայն դրանք որևէ արդյունք չեն տալիս, ադրբեջանական կողմը հրաժարվում է բանակցել:

Դավիթ Գալստյանը նշում է՝ Լաչինի հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների համատեղ ջանքերով.

«Հայաստանի իշխանությունների հորինած թեզն է, թե Արցախը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, դրանք բանակցություններ չեն, այլ՝ հանդիպումներ են, որոնց ընթացքում կենցաղային հարցեր են քննարկվում:

Բանակցություններ լիազորված է վարել միայն Հայաստանը և Ռուսաստանը»,-ասում է Գալստյանը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս