
Եվրոպական միության խորհրդի որոշումից հետո, ըստ որի՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության կստեղծվի, պաշտոնական Բաքուն իրական հիստերիա է բարձրացրել: Այսպես՝ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը չի խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումն այնպես պետք է կազմակերպվի, որ որևէ կերպ չխոչընդոտի Ադրբեջանի լեգիտիմ իրավունքներն ու չխաթարի երկուստեք վստահությունը»- ասված է Ադրեբաջնի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Պաշտոնական Բաքուն շտապել է նշել նաև, թե, իբրև, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումն ընթանում է հայ-ադրբեջանական՝ Պարահայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին հակադրվելով:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն ընդգծել ու հույս է հայտնել նաև, որ ԵՄ նոր առաքելությունը նկատի կառնի անցյալի փորձն, ու Երևանում ԵՄ դիտորդների ներկայությունը չի չարաշահվի։
Հիշեցնենք, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի սահմանային գոտում պարեկային ծառայություն կիրականացնի: Առաքելության նախնական մանդատի ժամկետը երկու տարի է:
Սևակ Վարդումյան