ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսված ընտանիքների միավորումն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է աջակցել ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով կիսված ընտանիքների միավորմանը: Գորիսից Անահիտ Աղաբեկյանը դեկտեմբերի 12-ին է հյուրընկալվել դստերը՝ երեխաներից երկուսը 44 օր սպասում են մոր վերադարձին:

Անահիտ Աղաբեկյան-Երկուսը մենակ էին Գորիսում ապրում, երկուսը՝ մեզ հետ, ամեն օր երեխաներս լացում էին, որ հետ գնանք Հայաստան:

Մոր հետ հանդիպմանը նաև Նաիրա Զախարյանի երեք թոռներն են սպասում: Հայաստանի Հանրապետությունից մի քանի օրով Ստեփանակերտ էին եկել դեկտեմբերի 10-ին, տատիկի մոտ մնացել 46 օր: Կարմիր խաչի միջազգային կոմիտե դիմել էին մոտ 15 օր առաջ:

Նաիրա Զախարյան-Ասել են՝ մենք զանգ ենք տալու, հետո մի անգամ մեր հարզը զանգել է, ասել են՝ կզանգեն իրենք: Երեկ զանգեցին, ասացին ժամը 8-ին պատրաստ լինեն:

Այսօր ժամը 8-ին հանրապետական բժշկական կենտրոնի բակից 11 քաղաքացի Արցախից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ: Նման իրավիճակում հայտնված ընտանիքներից օրեր առաջ կարմիր խաչը Ստեփանակերտից Գորիս էր տեղափոխել 4, հակառակ ուղղությամբ՝ 1 քաղաքացու:




Լրահոս