ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհի հետևանքով կյանքից զրկված զինվորի հայրը եղել է կացարանում. ինչ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Հրդեհի պատճառի մասին տարբեր վարկածներ են առաջ քաշվում:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Ողբերգական դեպքից անցել է 6 օր եւ տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Մասնավորապես՝ մահացած զինծառայողներից Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, հայտնել է՝ «դա բենզինի բան չէ, ինչ կա, այդ աֆիցերի տակ է, երկու օր զինվորների հետ լարված է եղել, երկու օր առաջ այնտեղ լուրջ կռիվ է եղել, տղես, որ զանգեց ասեց՝ պապ, շատ վատ է, ասեցի՝ ինչ է եղել, մենակ քո՞ համար է վատ, թե՞ բոլորիդ համար լավ չի, ասում է՝ բոլորիս: Այստեղից ինչքան շուտ գնամ այդքան լավ: Վերջին բանը դա է եղել, որ խոսել եմ իր հետ»:

ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է հրդեհի հետևանքով մահացած զինվոր Մուշեղ Համբարչյանի հոր` Վահագն Համբարչյանի հետ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս