Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրած քույրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ՀՀ մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։

«Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։ Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս