Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է Հ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և նրան տեղափոխել են Քննչական կոմիտե:
Մեր տեղեկություններով այս պահին նա հարցաքննվում է, որից հետո թիկունքի պետին մեղադրանք կառաջադրվի և կորոշվի նրա խափանման միջոցի հարցը:
Հիշեցնենք, որ այսօր Դատախազությունը հայտնել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ք.Մ.