Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի հայցն ընդդեմ՝ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Դատալեքս տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Թամրազյանը պահանջում է Հանրային հեռուստաընկերությունից հրապարակայնորեն հերքել զրպարտող համարվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկան ժամանակ հեռարձակվել է մի տեսանյութ, որտեղ ըստ ռեպորտաժի հեղինակի Գրիշա Թամրազյանը հայհոյել է ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանին։
Լիդա Եղիազարյան