ՖՈՏՈ. Ծովինար Մարտիրոսյանը՝ ամուսնու նվերի, տարիքի եւ երազանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը  նշել է ծննդյան 38 ամյակը:  Ծովինար Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է տարեդարձի մանրամասների մասին:

Դերասանուհու խոսքով՝ առաջին անգամն է, երբ նա  տարեդարձը նշում է ոչ այնքան ուրախ, քանի որ այն համընկել էր 15 զինծառայողի չարաբաստիկ մահվան դեպքի հետ.«Առհասարակ տրամադրություն չունեի, եւ հենց այդպես էլ արթնացել էի, չնայած՝ ես շատ եմ սիրում ծննդյանս օրը նշել, ուրախանալ, բայց վերջին դեպքերի հետ կապված դա  անհնար էր: Տարեդարձս նշեցի տանը ընտանեկան միջավայրում, իսկ հաջորդ օրը կրկին տանը՝ ընկերուհիներիս հետ»:

Ծովինարի կարծիքով՝ կինն ամեն տարիքում յուրովի է փոխվում,  ավելի խոհեմ է դառնում:

«Անկեղծ ասած ես չեմ գիտակցում, որ ես մեծացել եմ: 38 տարեկանը ինձ համար շատ մեծ էր, երբ ես 16 տարեկան էի, բայց հիմա հասկանում եմ, որ դրանք ընդամենը թվեր են, մարդու հոգին պետք է  տարիք չունենա»,- նշեց նա:

Անդրադառնալով երազանքին՝ Ծովինարն ասաց, որ  այս պահին միայն երազում է  խաղաղության մասին, որ ոչ մի կորուստ չունենանանք, ապրենք անվտանգ եւ խաղաղ հաղթանակած երկրում:

«Իսկ ինչ վերաբերվում է ամուսնուս կողմից նվեր ստանալուն, ապա կասեմ, որ  իմ ամուսինն արդեն ինձ հիանալի նվեր է մատուցել՝ ես նրա կինն եմ եւ ունեմ երկու զավակ, դրանից լավ նվեր նա չէր էլ կարող ինձ նվիրել: Ես նյութական մարդ չեմ, ես սիրում եմ, երբ իմ մտերիմները ազնիվ են ինձ հետ, գնահատում են ինձ եւ չեն դավաճանում: Դա ինձ համար աշխարհի ամենալավ նվերն է»-հավելեց դերասանուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս