ՖՈՏՈ. Չնեղացան, երբ ասացի, որ իմ կյանքում առաջին անգամ ծնունդս ուզում եմ նշել առանց իրենց. Ծովինար Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հունվարի 18-ին դարձել է 37 տարեկան: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է առաջին անգամ առանց ընտանիքի անդամների հետ տարեդարձը նշելու որոշման եւ տարիքից չփախչելու մասին:

«Իմ կյանքում առաջին անգամ տարեդարձս նշել եմ առանց ընտանիքիս, բայց փոխարենը նշել եմ ընկերուհիներիս հետ: Անկեղծ ասած ես չէի ուզում մեծ խնջույք անել, պարզապես ուզում էի աղջիկներով, շատ մտերիմ հարազատ դարձած ընկերուհիներով հավաքվել, լիցքաթափվել եւ հավես օր ունենալ: Իսկ գիշերը ինչպես ամեն տարի տղաներս, ամուսինս տորթով, փուչիկներով, նվերներով ինձ գեղեցիկ անակնկալ մատուցեցին»,-նշում է Ծովինարը:

Դերասանուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ անակնկալներ չի սիրում, չնայած, որ  ամուսնու եւ երեխաների համաձայնությունն իր որոշմանն, իսկապես անակնկալ է եղել նրա համար. «Ես առհասարակ անակնկալներ չեմ սիրում, քանի որ շատ եմ շփոթվում, բայց այս անգամ  ինձ համար իրական անակնկալն այն էր, որ թե երեխաներս, թե ամուսինս այնքան ըմբռնումով մոտեցան, այնքան ճիշտ մոտեցան, որ ինձ թողեցին իմ մտքերի հետ ազատ, եւ ասացին, ինչպես կուզես այնպես էլ կանես: Չնեղացան, երբ ասացի, որ իմ կյանքում առաջին անգամ ծնունդս ուզում եմ նշել առանց իրենց, ընկերուհիներիս հետ: Տարեդրաձս իսկապես անցավ շատ լավ եւ ջերմ մթնոլորտում, խենթություններով լի եւ իսկապես լիցքաթափվեցինք այնպես, որ մինչ այսօր դեռ ուշքի չենք գալիս:» (ծիծաղում է)

Անդրադառնալով իր ներաշխարհին, զգացողություններին՝ Ծովինարը նկատում է, որ նա վայելում է կանացի ամենագեղեցիկ տարիքն ու գգացողությունները, չէ որ կինն էլ ավելի խոհեմ եւ իմաստություն է ձեռք բերում:

«Եվ դա շատ մարդկանց դուր չի գալիս, ինչը շատ վառ արտահայտվեց հենց տարեդարձիս օրվա առթիվ արված ֆոտոշարքում, թե ես հատուկ ֆոտոշոփեր եմ անում եւ այլն, ինչը իրականության հետ որեւէ կապ չունի, պարզապես տարիների ընթացքում հասկանում ես, թե ինչն է քեզ դուր գալիս, ինչն է ավելի շատ քեզ ընդգծում, սազում, բացի այդ ավելի իմաստնանում ես, ավելի զուսպ եւ լռակյաց դառնում: Կարծում եմ, որ ես հիմա գտնվում եմ ամենագեղեցիկ տարիքում, դրանից փախչելու, թաքցնելու կամ շփոթվելու ոչինչ չունեմ: Հատկապես այս վերջին երկու տարին այնքան բանի միջով անցանք, որ ավելի զգոն ու զգաստ ենք դարձել»,-մեզ հետ զրույցում եզրափակում է նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս