ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում վարձով բնակարանների գները սկսվում են 400 հազար դրամից. ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Իսկ մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Դեռեւս նախորդ տարվա մարտից մինչեւ հիմա Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից Հայաստան են գալիս մեծ թվով ռուսաստանցիներ եւ հաստատվում մեր երկրում։ Սա է պատճառը, որ Երեւանում վարձու բնակարանների գները վերջին մեկ տարում շեշտակի բարձրացել են:

«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով, Երեւանում միջինից վատ պայմաններով՝ հին վերանարոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում բնակարանի վարձավճարն ամսական սկսում է 400 հազար դրամից: Մեր զրուցակցի խոսքով, չանայած այս ամենին, վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում:

Սրան զուգահեռ, նկատենք, որ այն քաղաքացիները, որոնք ապրում են վարձու բնակարաններում, արդեն մեկ տարի է, ինչ ծայրահեղ ծանր վիճակում են: Կհիշե՞ք բնակարանատերերը նախորդ տարի պահանջում էին դուրս գալ վարձով տանից, քանի որ այն ավելի բարձր գնով մտադիր էին տալ ազգությամբ ռուս եւ ուկրաինացի քաղաքացիներին:

Մասնագետի խոսքով բնակարանների վարձակալության շուկան մեր հանրապետությունում այդպես էլ չի կանոնակարգվում:

Զրույցի ընթացքում Անդրանիկ Հարությունովն այլ երկրների օրինակը բերեց:

Իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, մասնագետի կարծիքով այս շուկան օր առաջ պետք է կարգավորվի, վերահսկվի, որպեսզի ոչ վարձակալը ոչ էլ՝ վարձատուն չտուժի: Ավելին, Հարությունովը ArmLur.am-ի հետ զրույցում հաշվարկներ ներկայացրեց, թե որքան գումար մուտք կլինի պետական բյուջե, եթե բնակարանի վարձակալության պայմանագիրը նոտարացման ենթարկվի:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս