ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան պետք է գործի, հիստերիայի կամ խանդի ժամանակը չէ. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած կոշտ հաղորդագրությունը, որ քննադատում է Հայաստանի սահմաններին Եվրոպական միության դիտորդներ տեղակայելու հանգամանքը, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, հայաստանյան իշխանություններին ուղղված «մեսիջ» է, բայցև ակնհայտ է նաև ռուսաստանյան իշխանությունների կողմից տարվող այն կեցվածքը, թե ամեն ինչում միայն Հայաստանի իշխանություններն են մեղավոր:

Լինելով Փաշինյանի իշխանության քննադատներից, այնուամենայիվ, չի համաձայնում այն տեսակետին, որ հայ-ռուսական հարաբերությունների ամեն մի խրթին դրվագում միայն հայաստանյան քաղաքական ղեկավարությունն է մեղավոր:

Հայաստանում, ասում է մեր զրուցակիցը, հակառուսական տրամադրութունները գնալով մեծանում են, մեր հայրենակիցները Հայաստանում կատարվող ամեն մի դժբախտության համար Ռուսստանի Դաշնությանն են մեղադրում, հետևաբար Կրեմլում նստած չինովնիկները պետք է մտահոգվեն, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց:

ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանին հղված «մեսիջը», Համբարյանի բնորոշմամբ՝ հիստերիկ «մեսիջը», Հայաստանի իշխանությունների կողմից արհամարվելու են: Ռուսաստանն, անխոս, ասում է դեռևս պետք է մի շարք հարցերի պատասխանի, թե, օրինակ, ինչպես եղավ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հադրութի շրջանի երկու գյուղ Ադրբեջանին անցան ու 6 տասնյակից ավելի զինվորականներ գերեվարվեցին: Բայց այդ ամենի ֆոնին, ընդգծում է, հայ-ռուսական հարաբերությունները չպետք է սրել՝ թուրքական լծի տակ չհայտնվելու համար:

Ռուսաստանը, շեշտում է քաղաքագետը, պետք է գիտակցի, որ ի դեմս Հայաստանի Հյուսիսային Կովկասում ռազմավարական գործընկերոջ կորցնելը Կովկասում ներկայություն չունենալ կնշանակի, ինչը, միանշանակ, Մոսկվայի շահերից չի բխում:

Սևակ Վարդումյան




Լրահոս