Հարց քաղաքացիներից
ՀԱՐՑ. Իմ ֆեյսբուքյան էջը կոտրել են եւ սկսել են տարբեր գրառումներ կատարել իմ մասին․ ի՞նչ անեմ եւ ո՞ւմ դիմեմ:
Գրիգորի Հայրապետյան 38 տարեկան
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկ է իմանալ, որ վերոնշյալ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցվելուց հետո իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվելու է Ձեր ֆեյսբուքյան էջը կոտրած անձի ինքնությունը եւ նրան առաջադրվելու է մեղադրանք, եւ հետագայում, որքան էլ որ ցանկանաք Ձեր՝ որպես տուժողի, բողոքը հետ վերցնել, ապա բողոքը հետ վերցնելու հիմքով քրեական գործը չի կարճվի, քանի որ այդ հանցագործության դեպքում մեղադրանքը հանրային է, այսինքն՝ անկախ Ձեր կողմից բողոք ներկայացնելուց՝ պետությունն է մեղադրանք առաջադրելու այդ անձանց: Ուստի, եթե կան կասկածներ, որ Ձեր ֆեյսբուքյան էջի կոտրվելը զուտ չար կատակ է կամ կատարվել է Ձեր մտերիմ անձանց կողմից, ապա պետք է մինչ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը խորը մտածել այդ մասին եւ նոր որոշում կայացնել հաղորդում ներկայացնելու մասին:
ՀՀ Ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՀՀ քրեական օրենսգրքի 251-257-րդ հոդվածներով սահմանված են համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված քրեական հանցագործությունների տեսակները, որոնցից է նաեւ համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը: Մասնավորապես, համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող եւ օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որևէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ եւ անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի, կամ համակարգչային սարքավորումների շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս՝ պատժվում է տուգանքով՝ 200․000-400․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: