2019թ․ սեպտեմբերից,գրեթե երեքուկես տարի Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է Անուշավան Մակարյանը: Նրան հարցրի, թե դա աշխատանքային օրենսդրության խախտում չէ, ասաց, որ իր կարծիքով` ոչ, ինքը պաշտոնավարում է իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն: Երբ է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվելու:
Ա․ Մակարյանը պատասխանեց, որ այդ հարցով պետք է դիմել Երեանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Որպես համալսարանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանի պաշտոավարման օրոք ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում մանկավարժություն մասնագիտության գծով մագիստրատուրան սովորում են բուհի Իջեւանի մասնաճյուղում, ինչը, որոշ գիտնականների կարծիքով, Իջևանի մասնաճյուղում բակալավրիատն ավարտածներին հնարավորություն չի տալիս Երեւանում, մայր բուհում մասնագիտական կրթության որակական աճ ունենալ:
Այդ կապակցությամբ Ա․ Մակարյանն ասաց, որ մանկավարժություն մասնագիտության մագիստրատուրայում դասավանդելու համար Երեւանից Իջեւան են ժամանում գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, մագիստրատուրա ավարտածներին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն է գնահատում: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրինության դեմ քիչ չեն դատական հայցերը, ներկայումս որքա՞ն է այդ հայցվորների թիվը: Այդ հարցին Ա․ Մակարյանը չպատասխանեց, խորհուրդ տալով մնացած հարցերը գրավոր ներկայացնել:
Ոսկան Սագսյան