ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալանք տվող դատավորն ու Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյան վթարի գործով պաշտոնյաների պատասխանատավության հարցը. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Մուրադյանի, մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարի գործով մահացած Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ վարույթով հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարասյան ղեկավարի և շքախմբի պատասխանատու ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ տուժողի ներկայացուցչի կողմից բերված բողոքը։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Մուրադյանը այսպես կոչված «կալանք տվող» դատարանի այն դատավորներից է, որի լիազորությունները արդեն դադարեցվել են։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ, գործի բնույթը հաշվի առնելով, այլ ակնկալիք չուներ էլ, որոշումն ակնհայտ ապօրինի է, այն բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ք. Մ.




Լրահոս