Կարող է ստեղծվել դատախազների խումբ. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 2-ին հերթական նիստն է անցկացնելու: Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը նիստի ժամանակ ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Օրինակ նախագծում ամրագրվելու է, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրականացումն ապահովելու համար դատախազների խմբի կողմիցանհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Հանձնարարականի մեջ պետք է նշվեն բոլոր դատախազները, որոնց հանձնարարվում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրականացումը, այդ թվում` խմբի ղեկավար դատախազը:

Մյուս հոդվածում ամրագրվում է.

Հոդված 39.2. Դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունները

1. Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

2. Դատախազների խմբի անդամն իրականացնում է սույն օրենսգրքի 38-րդ եւ 39-րդ հոդվածով սահմանված լիազորությունները դատախազների խմբի ղեկավարի կողմից սահմանված շրջանակներում:

Ն.Հ.




Լրահոս