Հայաստանի տարածքում գործող խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Իսկ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլեւս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ՝ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։
Ինչպես հայտնի է՝ վաղվանից կասեցվելու է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը:
Տեղեկացնենք, որ խոսվում է նաեւ «Գնունի» շուկայի մասին: Թե ինչ որոշում կկայացվի առեւտրի այս կետի մասով, ցույց կտա ժամանակը:
Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը եղավ «Գնունի» շուկայում, զրուցեց առեւտրականների հետ:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան