ՔՊ-ական երեք պատգամավորներ Վոլգոգրադ են մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորներ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաք են մեկնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սսանդիկովն ու Մաթևոս Աասատրյանը Վոլգորգրադում մասնակցում են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պատգամավորների հնգօրյա գործուղման ( հունվարի 30-ից փետրվարի 3-ը) բոլոր տեսակի ծախսերը, հրավիրող կողմն է հոգում:
Ի դեպ, այս օրերին Վոլգոգրադի ճանապարհային ուղեկալներն, ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակի, Ստալինգրանդ անվանումով են փոխարինվել: Քաղաքն ամեն տարի այս տարին բացառություն չէ. Վոլգոգրադը տարին մի քանի անգամ՝ այս օրերին, մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Ստալինգրադ է անվանափոխվում:

Հավելենք նաև, որ Ռուսաստանի օրենսդիր մարմինը քաղաքն անվանափոխելու օրինագիծ էլ էր շրջանառել, ինչը սակայն վերջնական հաստատման դեռևս չի հասել:

Սևակ Վարդումյան




Լրահոս