BBC նախապատրաստվում է էլիզաբեթ II հնարավոր հուղարկավությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC հեռուստաընկերությունը իր աշխատակիցների համար անցկացնում է թրեյնինգ էլիզաբեթ II թագուհու մահվան դեպքում եթերում իրենց պահելաձեւի համար,- գրում է Daily Mail թերթը: Թրեյնինգի համար ձայնագրել են տեսաերիզ, որտեղ հայտնվում է 85-ամյա էլիզաբեթ թագուհու մահվան մասին: Ինչպես գրում է գործակալությունը, այդ լուրը հայտարարելուց անմիջապես հետո էկրանին կհայտնվի թագուհու նկարը, եի կհնչի Բրիտանիայի հիմնը: Մինչեւ էլիզաբեթի հուղարկավորության արարողությունը, որը նախատեսվում է նրա մահվանից 12 օր հետո, BBC-ն կհետաձգի զվարճալի ծրագրերը: BBC-ն այս քայլը բացատրում է նրանով, որ նախապատրաստում է իր աշխատակիցներին ամեն տեսակի հանկարծակի իրադարձություններին:




Լրահոս