Էմո-Բարբին զայրացրել է ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Mattel ընկերության նորարարությունը, որը ստացել է Tokidok Բարբի անվանումը, զայրացրել է ամերիկացի ծնողներին,-հայտնում է MIGnews-ը:Բանն այն է, որ տիկնիկը հագնված է էմոյի նման: Նրա մազերը վառ վարդագույն են, իսկ մարմինը զարդարված է դաջվածքներով, ինչն էլ խիստ քննադատության առիթ է դարձել: Նա կրում է ընձառյուծի մորթանախշով նեղ ձգվող տաբատ, էմոյի ոճով շապիկ եւ փայլուն բաձրակրունկ կոշիկներ: Նրան ուղեկցում է փշոտ շնիկ, ով ավելի շատ կակտուսի է նման:Տիկնիկը վաճառքի է հանվել հոկտեմերի 8-ից, գինը կազմում է 50 դոլար: Ծնողների կարծիքով տիկնիկը իսկը ագրեսիայի մարմնացում է:Չնայած դժգոհություններին`բոլոր տիկնիկներն արդեն վաճառված են, եւ  այժմ այն ձեռք բերել հնարավոր է ebay ինտերնետ-աճուրդի միջոցով:Mattel ընկերության ներկայացուցիչները բողոքներին չեն արձագանքում:




Լրահոս