Թափառաշրջիկները չեն ճանաչել իրենց բախտակցի դիակը բայց նշել են, որ հետը մի քանի անգամ խմել են (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 31-ին, Կոտայքի մարզում ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դիակ:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում տղամարդու դիակ կա:Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկանԴիակի հայտնաբերման վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մահացածը եղել է թափառաշրջիկ, իսկ նրա դիակի մոտ հայտնաբերվել են գարեջրի դատարկ շշեր:Հաշված րոպեների ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները դեպքի վայր բերեցին մեծ թվով թափառաշրջիկների, որպեսզի ճշտեն մահացածի ինքնությունը: Նրանցից ոչ ոք չկարողացավ կոնկրետ ասել մահացածի տվյալները, սակայն շատերը նշում էին, որ մահացածի հետ մի քանի անգամ խմել են, բայց անունը չգիտեն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս