Սթիվ Ջոբս. Oh wow, Oh wow, Oh wow

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սթիվ Ջոբսի հարազատ քույրը` Մոնա Սիմփսոնը պատմել է, որ հոկտեմբերի 4-ին եղբայրը զանգահարել է իրեն եւ  խնդրել գալ իր մոտ` Պալո Ալտո: Սակայն նա վրա է հասել Ջոբսի կյանքի վերջին վայրկյաններին,-գրում է The New York Times -ը: Քույրը պատմում է, որ մահից առաջ Ջոբսի շնչառությունն արագացել է  եւ ծանրացել: Նա երկար նայեց կնոջը  եւ երեխաներին: Նրա վերջին բառերն էին` “Oh wow, Oh wow, Oh wow”:Սթիվ Ջոբսը նաեւ  քրոջը խոստովանել է, թե շատ է ցավում, որ իրենք չեն կարող միասին ապրել իրենց ծերությունը՝ ինչպես երազում էին: Հիշեցնենք, որ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին 56 տարեկանում` երկարատեւ  հիվանդությունից հետո: 




Լրահոս