ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ժողովը շարունակում է փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի սկզբում հայտարարեց, որ նախ քննարկեն օրակարգում մնացած հարցերը, իսկ վերջում կկազմակերպեն թե նախորդ օրը, թե այսօր քննարկված նախագծերի քվեարկությունը:

Նշենք, որ այսօր խորհրդարանը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:




Լրահոս