Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հեռախոսով բանակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել են նաեւ իրավիճակն Արցախում։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընդգծել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ ապահովելու անհրաժեշտությունը։
«Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ քննարկել են իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում, ամփոփել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը։ Ներկա շրջափակման լուրջ հումանիտար հետեւանքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անընդունելի են, եւ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները միավորում են ջանքերը, որպեսզի վերջ դնեն այդ իրավիճակին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ շփումների միջոցով»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։