Փետրվարի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը: Այս տոնը նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին եւ ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում՝ արեւմուտքի երկրներում, համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաեւ, որ մինչեւ իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
Չնայած մենք՝ հայերս, ունենք սիրո խորհրդանիշ Սուրբ Սարգիսի տոնը, սակայն նշում ենք նաեւ Վալենտինը: Այսպիսով, ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր նշել են սիրո տոնը:
Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյան
դերասանուհի Աստղիկ Ալավերդյան
Երգիչ Գուրգեն Դաբաղյան
դերասանուհի Ծովիկո Մարտիրոսյան
երգիչ Արամ mp3