Դատական դեպարտամենտի գույքը կհանվի աճուրդի. մեկնարկային արժեքը՝ 99 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող և Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, 626.55 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.0936 հեկտար մակերեսով հողամասը հանվել է աճուրդի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը 99 մլն  դրամ է, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 15 մլն դրամ:

Ըստ այդմ,  աճուրդի մեկնարկային գինը կլինի 99 մլն դրամ: Բացի այդ, սահմանվել է աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 մլն 950 հազար դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Բացի այդ, տեղեկացանք, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կարող է կազմակերպվել ևս երեք աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելովվերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով:

Ն.Հ.




Լրահոս