ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանից Բաքու. ինչ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 14-ին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնել եւ միայն հանդիպման փաստն է արձանագրված:

Այստեղ հետաքրքիր է, որ Իգոր Խովաևը փետրվարի 9-ին Հայաստանում է եղել եւ ըստ էության այստեղ հանդիպումներից հետո է Ադրբեջան մեկնել: Իսկ Հայաստանում Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին:  Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Նաեւ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս