ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Ադջարաբեթ»-ում խաղադրույքներ է կատարել, որի արդյունքում տանուլ է տվել իր և ծնողների պահուստից 1600 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 668.672 ՀՀ դրամ և չի կարողացել վերականգնել տանից վերցրած գումարների չափը: Տան անդամներին մոլորեցնելու համար և միաժամանակ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 11:35-ին զանգահարել է իրավասու մարմին հանդիսացող ՀՀ ոստիկանության ՕԿԿ և կատարել իր նկատմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ տեղի չունեցած հանցագործության մասին սուտ մատնություն՝ հայտնելով, որ նույն օրը իրենց տուն է մտել մորուքով անհայտ անձը, դանակ քաշել իր վրա՝ պահանջելով գումար և վերցնելով 2000 ԱՄՆ դոլոր դիմել է փախուստի՝ վնասելով ձեռքը:
Քնար Մանուկյան