ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավազակային հարձակում բուքմեյքերական գրասենյակում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին, ժամը 16.53-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցի բուքմեյքերական ընկերությունից. հայտնեցին, որ անհայտ անձը զինված մտել է գրասենյակ: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնեց նշված վայր: Ղեկավար աշխատակիցներ մեկնեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից:

Դեպքի վայրում պարզվեց, որ ատրճանակով տղամարդն արդեն ձեռնունայն հեռացել էր: Գրասենյակի աշխատակիցները ոչ միայն պատմեցին այդ կարճ միջոցին պատահածը, այլև ներկայացրին հսկող սարքերի տեսագրությունները:

Տղամարդու մտնելուն պես միջամտել էր գրասենյակի անվտանգության աշխատակիցը, փորձել էր կանխել, ինչն, ի վերջո, հաջողվել էր: Տղամարդը սպառնացել ու պահանջել էր իրեն փող տալ, սակայն աշխատակիցներին հաջողվել էր նրան համոզել, որ գրասենյակում կանխիկ գումար չկա, որ գործարքներն իրականացվում են անկանխիկ:

Մալաթիայի քրեական հետախույզները նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսեցին։ Գործին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ուժերով, նաև քննչական գործողությունների արդյունքում փետրվարի 17-ին իրավապահներին հաջողվեց պարզել տղամարդու ինքնությունը՝ մայրաքաղաքի Օգանովի փողոցի բնակիչ էր, 46 տարեկան։ Փետրվարի 18-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Խանջյան փողոցում ու ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս