
ՀՀ կառավարությունը թույլտվություն կտա Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանում հողամաս ձեռք բերել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով:
Թույլտվության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունն ունի դարերի պատմություն։ Այդ բարեկամության և երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար նոր հնարավորություններ և նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի անկախացումից հետո։ Երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, բնապահպանության, մշակույթի և այլ ոլորտներում:
Ն.Հ.