Այս պահին լարված վիճակ է ՊՆ նախկին շենքի մոտ:
Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:
Նշենք, որ բնակիչների և ոստիկանների միջև լարված իրավիճակ է, քանի որ բնակիչները չեն համաձայնվում լքել շենքը՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն գնալու:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։