Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Անիի կամուրջի վերանորոգման մասին։ «Թուրքիայի հետ ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ 10–րդ դարում Հայոց Բագրատունիների կողմից կառուցված Անիի կամուրջը հիմա իրենից ներկայացնում է որպես պատմական կառույց եւ ոչ ավելին։ Ընդ որում, Չավուշօղլուն «Անիի կամուրջ» ասելու փոխարեն թուրքական ընդունված տերմինով է ասել՝ «Մետաքսի կամուրջ», փաստացի խուսափելով «Անիի կամուրջ» ասելուց։
Անիի կամուրջը Ախուրյանի երկու ափերն իրար կապող ամենախոշոր կամուրջներից է: Ժամանակին Անիի կամուրջը տնտեսական մեծ նշանակություն է ունեցել․ այն Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածներից էր։ Կամուրջն, ըստ մասնագետների, գործել է մինչև 16-17-րդ դարերը։ Կամրջից այսօր պահպանվել են 2 հենապատերը։
Անիի կամուրջը վերանորոգելու մասին թուրքական կողմը նախկինում ևս տարբեր առիթներով խոսել է։ Կամուրջի վերանորոգման թեմայով վերջին քննարկումները ծավալվել էին 2020-ին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.