ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ալբերտ Բղդասարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնին նշանակվել է Սմբատ Գրիգորյանը՝ ազատվելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Ըստ այդմ՝
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ալբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: